Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմածովային և Ռազմատիեզերական ուժերի մարտիկները պատասխան հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում ոչնչացրել են ամերիկյան նավերի ու ինքնաթիռների զենքի և պահեստամասերի մի քանի պահեստներ Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայում, հաղորդում է Fars-ը։

Բացի դրանից, թիրախավորվել է այն հարթակը, որտեղ տեղակայված էին հակառակորդի MQ9 անօդաչու սարքերը Քուվեյթի ռազմաբազայում՝ ոչնչացնելով կամ վնասելով մի շարք ԱԹՍ-ներ։