Իսպանիայում կազմակերպված լուսանկարահանման ժամանակ վնասվել է Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած թավջութակը։

Ինչպես տեղեկացնում է Pravda.ru-ն, Մադրիդի թագավորական պալատում կազմակերպված նկարահանումների ընթացքում թավջութակն ընկել է հատակին եւ մասերի բաժանվել, երբ աշխատակիցները փորձել են դասավորել երաժշտական գործիքները լուսանկարիչների համար։

Մասնագետներն արդեն հայտարարել են, որ թավջութակը հնարավոր է վերականգնել։ Ավելին, թավջութակից պոկված կտորը 19-րդ դարի վերանորոգումից մնացած հատված է, իսկ այն իրականում պատրաստվել է 17-րդ դարում։ Մասնագետները վստահեցնում են, որ վերանորոգումը չի ազդի գործիքի հնչողության վրա։

Նշենք, որ թավջութակն արժե մոտ 20 մլն եվրո, իսկ դա նշանակում է, որ վերանորոգման արժեքը եւս մի քանի միլիոն եվրո կամ դոլար կարժենա։