Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում խոսում է Երեւանում արձակուրդը անցկացնելու մասին։
«Մեզ մոտ սպասարկման մակարդակը շատ բարձր է: Եթե համեմատենք եվրոպականի հետ, մեզ մոտ սրճարաններում, ռեստորաններում, հիմնական մասերում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է կամ համապատասխանում է միջին եվրոպականին, իսկ դա գին արժի, որովհետև սպասարկման մեջ մտնում են աշխատողները, թե դեմքի ինչ արտահայտությամբ, ինչ կրթությամբ, ինչ IQ-ով մատուցողներ են աշխատում, իսկ Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները, և դա լավ աշխատանք է»,- ասել է նա:











