ԱԺ ընտրություններից հետո հանրապետականների առջեւ ծառացել է ապագա կառավարության ղեկավարի հարցը։ Այդ մասին գրում է «Երկիր» թերթը:

«Մեր աղբյուրների պնդմամբ՝  վարչապետի հարցը խախտել է հանրապետականների անդորրը։ ՀՀԿ երիտթեւի ցանկությունն է նորից երկրի վարչապետի պաշտոնում տեսնել Տիգրան Սարգսյանին, իսկ ավագները կարծում են, որ նրա կառավարելը երկիրը վերջնականապես կգլորի անդունդը։ Կուլիսային խոսակցություններում միայն դժգոհություններ են եւ ոչ մի թեկնածուի անուն։ Բանն այն է, որ երկու կողմերն էլ լավ են հասկանում, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Որոշողը միայն հանրապետության նախագահն է, ով միայնակ ստանձնեց ամբողջ քարոզարշավի բեռը»,- գրում է «Երկիրը»։