Ֆրանսիայի ընտրված նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ երկրի նոր կառավարությունը կձեւավորվի մայիսի 16-ին: Նա նշել է, որ դա տեղի կունենա « պաշտոնն ստանձնելու հաջորդ օրվա վերջում»:
Հիշեցնենք, Ֆրանսուա Օլանդի երդմնակալության արարողությունը կկայանա մայիսի 15-ին: Նույն օրը հայտնի կդառնա երկրի վարչապետի անունը:
Ինչպես հաղորդում է «Ռոսիսկայա գազետան», նոր պաշտոնին անցնելուց մի քանի ժամ անց Օլանդը կուղեւորվի Բեռլին, որտեղ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ խորհրդակցություններ կանցկացնի: Մասնավորապես, բանակցություններ կտարվեն հունական ճգնաժամի դեմ պայքարի վերաբերյալ:
Նոր նախագահին Գերմանիա այցի ժամանակ չեն ուղեկցի ո'չ վարչապետը, ո'չ ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, մայիսի 10-ին հեռացող նախագահ Նիկոլա Սարկոզին ընդունել էր կառավարության հրաժարականը` Ֆրանսուա Ֆիյոնի գլխավորությամբ:




























