Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավար եւ նախագահի թեկնածու Տոմիսլավ Նիկոլիչը մեղադրել է Բորիս Տադիչի Դեմոկրատական կոսւակցությանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում խախտումներ անելու մեջ:

Նիկոլիչի խոսքով, Դեմոկրատական կուսակցությանը հարկավոր է մեկուսացնել հետագա ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, գրում է RBC-ն` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Քաղաքական գործիչը պնդում է, որ գործող նախագահ Տադիչի կողմնակիցները քվեարթերթիկների զանգվածային լցոնումներ են իրականացրել: Նիկոլիչի տղակալը պայուսակ է ցուցադրել, որում լրացված քվեաթերթիկներ են եղել:

Բորիս Տադիչը հերքել է բոլոր մեղադրանքները եւ նշել, որ դա իրեն վարկաբեկելու եւ քվեարկության ընթացքի վրա ազդելու փորձ է:

ԿԸՀ տվյալներով, Տադիչը ստացել է 25,31, իսկ Նիկոլիչը` 25,05 տոկոս ձայն: Երկրորդ փուլը կայանալու է մայիսի 20-ին: