Սոչիում ծրագրված ահաբեկչությունները կանխվել են Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ կատարված մահափորձի հետաքննության շրջանակներում: Ինչպես հայտնել են Աբխազիայի Անվտանգության խորհրդից, հանրապետության տարածքում ձերբակալված անձինք, որոնք մեղադրվում են Սոչիում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ, կապված են ՆԳ նախկին նախարար Ալմազբեյ Կչաչի հետ, ում մեղսակից են համարում Անկվաբի դեմ մահափորձին:

Նրանք նաեւ կապ են ունեցել «Կովկասի իմարաթի» պարագլուխներից Դոքու Ումարովի հետ:

Նշենք, որ մայիսի 10-ին հաղորդվել էր, թե Աբխազիայում զենքի, պայթուցիկի եւ զինամթերքի գաղտնարաններ են հայտնաբերվել:

Ռուսաստանյան ուժայինները պնդում են, որ զինանոցը ծրագրվում էր տեղափոխել Ռուսաստան եւ ահաբեկչություններ իրականացնել Սոչիում, Օլիմպիադայի նախօրեին: Ահաբեկչության ետեւում կանգնած է եղե Դոկու Ումարովը: