Անկարայի օդանավակայանի VIP սպասասրահում Թուրքիայի նախկին պետնախարար Քուրշադ Թյուզմենը ծեծել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Այդըն Այայդընին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan-ը, նախկին նախարարը մեղադրել է պատգամավորին իրեն քննադատող գիրք գրելու մեջ, որի հետեւանքով վիճաբանություն է ծագել։

Վիճաբանության ժամանակ նախկին նախարարն սկսել է բռնուցքներով հարվածներ հասցնել պատգամավորի դեմքին։ Արյան մեջ հայտնված պատգամավորին տեղափոխել են հիվանդանոց, իսկ նախկին նախարարը նստել է օդանավ եւ մեկնել։