ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կարող են տուգանել Սանկտ-Պետերբուրգում` նույնասեռ ամուսնությունների օրինականացման օգտին արած հայտարարության համար: Նրա հայտարարությունը տեղավորվում է հոմոսեքսուալիզմի քարոզչության դեմ սկանդալային օրենքի մեջ:
«Եթե մենք ցավը սրտում Ռանեւսկայային չխղճացինք, օրենսդրության պահպանման համար իմպերիալիստին չենք խղճա: Հենց Օբաման գա Պետերբուրգ, նրան պետք է մոտենան դատական կատարածուներն ու տեղափոխեն դատարան, որտեղ էլ կտուգանեն այդ ամոթալի գործչին: Ընդ որում, պետք է հասկանալ, որ Օբամայի թիկնազորը կպաշտպանի իր ղեկավարին: Ուստի հարկավոր է ՕՄՕՆ բերել: Բացի այդ պետերբուրգյան գիշերային թիթեռնիկները կարող են շեղել նրա թիկնազորին, մինչ կատարածուներն ամերիկյան նախագահին ծանուցագիր կհանձնեն»,- ասվում է Պետերբուրգի կոմունիստների կայքում:
Նրանք նշել են, որ Օբամային հարկավոր է տուգանել առնվազն կես միլիոն դոլարով:




























