NEWS.am-ը ներկայացնում  է հարցազրույց քաղաքագետ, Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական տնօրեն Մանվել Սարգսյանի հետ:

«Բարգավաճ Հայաստանի» հայտարարությունները` բիզնեսի եւ քաղաքացիների իրավունքների մասին, համընկան նախընտրական արշավի հետ: Պատահակա՞ ն էր դա:

Այդ կուսակցությունը միշտ էլ անակնկալ քայլեր է իրականացրել: Նրան դասական առումով ռեալ կուսակցություն չի կարելի համարել` օլիգարխների լիբբինգի խումբ, որը մեծ հաշվով մշտապես կապված է եղել իշխանությունների հետ: Այս բոլոր տարիներին կուսկացությունը ոչինչ չի վիճարկել եւ երբեք էլ չի վիճարկի: Եւ դա բնական է, քնաի որ նրա իրական նպատակը միանշանակ է` աջակցության խումբ լինել մեկ օլիգարխի համար: Այդ իսկ պատճառով օլիգարխն ինքն է որոշում, ինչ պետք է անի: Այդպես կշարունակվի նաեւ հետագայում:

«Կարկանդակը» բավականին խնամքով բաժանվեց. ՀԱԿ-ին պետք էր 7%` ստացավ հենց  7%, մնացածին պետք էր  5%` ստացան  հենց  5-ական տոկոս...

Երբ նախաձեռնությունը բաց է թողնվում, ապա բոլոր մասնակից կուսակցությունների ճակատագրերը որոշում  են գործող իշխանությունները: Պետք լիներ` կթողնեին փողոցում, ոչ` կանցկացնեին խորհրդարան: Բոլոր այն բարձրագոչ հայտարարություններն ու մտադրությունները, որոնք հնչում էին` միասնական շտաբ, ռազմավարություններ, ինչպես կյանքը ցույց տվեց, ընդամենը ներկայացումներ էին, ուրիշ ոչինչ: Իրավիճակի վրա դրանք ոչ մի ազդեցություն չունեցան:  Ընտրությունների արդյունքով, «անելով իրենց գործը», իշխանությունները նպատակահարմարության սկզբունքից ելնելով բոլոր կուսակցություններին թողեցին խորհրդարան` նրանց դնելով ընտրության առջեւ` կամ մանդատների նվազագույն քանակ կամ ընտրությունների չճանաչում: Ուզո՞ւմ եք` վերցրեք, ուզո՞ւմ եք` մնացեք փողոցում: Այսինքն, կուսակցությունները պետք է ստանային ըստ արժանվույն, ուրիշ ոչինչ:

Շտաբի աշխատանքի վրա չազդե՞ց «Ժառանգության» կողմից համաձայնագրի չստորագրման հանգամանքը:

Ի՞նչ տարբերություն` ստորագրել է, թե ոչ: Ի՞նչ կփոխվեր դրանից: Թեզիսները, որոնցով ընդդիմությունը կերակրում էր հանրությանը, կեղծ էին ի սկզբանե` այն մասին, թե «կարելի է բռնել ընտրակեղծողի ձեռքը»...Բոլոր այդ հեքիաթները պայթում են ինչպես օճառի պղպջակ: Նրանք թաքցնում են իրենց իրական մտադրությունը. անհասկանալի է, թե ինչու կուսակցությունները մասնակցեցին, երբ նախապես հայտարարում էին, թե ընտրությունները կեղծվելու են: Նշանակում է, նրանք պայքարում էին` այդ 5  եւ 7 տոկոսներն ստանալու համար: Ահա եւ ստացան:

Հնարավո՞ր է, որ ընտրակաշառքն իսկապես ավելի զանգվածային բնույթ է կրել, քան երբեք: Ինչպե՞ս դա ստուգել:

Ի՞նչ են վաճառում մարդիկ: Դուք երբեւէ կվաճառե՞ք հեռախոսը, որը Ձեզ պետք է: Երբեք: Հարցը հենց դրանում է: Եթե մարդը չգիտի, ինչում է իր քվեի արժեքը, նա այն շատ հեշտորեն վաճառում է:  Իսկ կուսակցությունները, որոնք մարդկանց ասում են ձայնի արժեքի մասին, իրենց վարքագծով նրանց հակառակն են ապացուցում: Հիմա մեղադրանքներ են հնչում ձայները 5 հազար դրամով վաճառելու մասին: Դե ինչ, ուրեմն այդքան էլ արժեք:

Այդ դեպքում, ընդդիմությունը, հավանաբար, իր նախընտրական ծրագրերի չիրականացումը կարող է արդարացնել նրանով, որ, միեւնույն է, իշխանությունը  կխանգարի...

Ինչ ուզում են` թող ասեն: Նրանք ասում են, ընտրությունները կեղծված են: Նրանք հնարավորություն ունեն ապացուցել իրենց իրավացիությունը: Կեղծված են` մի վերցրեք մանդատները: Եւ մենք ձեզ կհավատանք: Իսկ եթե ասում եք, բայց, միեւնույն է, վերցնում եք, ապա դուք այն եք, ինչ ինքներդ եք անվանում ժողովրդին: Ինչո՞ւ նա չի կարող վերցնել հինգ հազար, բայց դու կարող ես կեղծված մանդատ վերցնել: Այդ դեպքում ինչո՞վ ես դու տարբերվում:

«Ժառանգությունը» 2010 թ-ին փորձեց բոյկոտել խոհրդարանի նիստը, սակայն դա ոչնչի չհանգեցրեց...

Խնդիրը երկրում ավելի լուրջ է, քան մանդատները: Հարցն այն է, որ երկրում մշտապես իշխանությունն ուզուրպացվում է: Եւ ողջ հարցը նրանում է, թե ինչպես է հնարավոր վերացնել այդ խնդիրը: Խնդիրն այն է, որ ընտրությունների մեխանիզմը գործի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սովորական քաղաքական կուսակցությունները չեն կարող այդ հարցը լուծել: Նման խնդիրները լուծում են հասարակական շարժումները: Հասարակության ժողովրդավարացումը  կուսակցությունների խնդիր չէ: Դա կատարվում է հասարակական-քաղաքական  շարժումների հստակ, նպատակաուղղված եւ մասշտաբային պայքարի հաշվին, որոնք ենթարկվում են եւ սպառնալիքների, եւ ճնշումների: Այդ շարժումների հաղթանակի դեպքում նման ռեժիմները հեռանում են:

Կարո՞ղ է քաղաքական գրագիտությունն ինչ-որ բան փոխել` կուսակցություններին բաժանել ոչ թե չարերի ու բարիների, այլ ձախերի եւ աջերի:

Ո՞ւմ է դա հետաքրքում, եթե կուսակցությունը ոչինչ չգիտի եւ չի որոշում: Իշխանությունը եւս իրեն պահպանողական է համարում: Դա ի՞նչ նշանակություն ունի: Բոլոր այդ գնահատականները գործում են ընտրական մեխանիզմներ եւ արդարադատության համակարգ ունեցող իրավական, սահմանադրական պետություններում: Այդ ժամանակ այդ գաղափարների մեջ իմաստ կա: Նման կատեգորիաների մեխանիկորեն տեղեափոխումը հետխորհրդային երկրներ` ծիծաղելի է: Տոտալիտար ուժերն իրենց լիբերալ են համարում, քրեականները` եւս ինչ-որ բան:

Այդ դեպքում ինչո՞ւ հասարակական շարժումները ոչ թե սոցիալական, այլ բնապահպանական ուղղվածություն ստացան:

Եղել են նաեւ այլ շարժումներ: Հարցը նրանում է, թե դրանք որքան էին հաջող: Բնապահպանականը պարզապես ավելի հաջող ստացվեց: Կային նաեւ սեփականության պաշտպանության շարժումներ` Հյուսիսային պողոտայի բնակիչների դեպքում: Կային հանուն զինվորների իրավունքների շարժումներ, սակայն դրանք հաջողությունների չհասան:

Իսկ այս երիտասարդներին բնակչությունն օգնում էր, կաթիլ առ կաթիլ հավաքել էր երեք հարյուր հազար դրամ: Ֆինանսական աջակցություն` դա գործող իշխանությունների ծիծաղելի հիմնավորումն էր, որոնք փորձում էին հեղինակազրկել շարժումը: Իսկ ինչ ասել Սերժ Սարգսյանին, որի անունը երիտասարդները նույնիսկ չարտաբերեցին, իսկ նա եկավ եւ կես ժամ անց սկսվեց ապամոնտաժումը: 70 մարդու դեմ նա հանել էր 400 ոստիկան, որոնք այնտեղ ոչինչ չէին կարող անել, բացի  ջարդուփշուր անելուց: Բայց դա արդեն ուրիշ պատմություն է...

Զրուցեց Արամ Գարեգինյանը