Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը շնորհավորել է Ֆրանսուա Օլանդին նախագահ ընտրվելու կապակցությամ եւ մաղթել, որ նրա մանդատը հաջողակ լինի, ինքն էլ առաջ մղի երկրի եւ ժողովրդի շահերը: Այդ մասին հաղորդում է Nouvelles d`Arménie-ն:

«Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն ընդունել է Ֆրանսուա Օլանդին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը, գիտի ժխտողականության դեմ նրա դիրքորոշման մասին եւ չի կասկածում, որ այդ դիրքորոշումը կբերի նոր օրենքի ընդունման այդ հարցում, ինչպես եւ խոստացել էր»,- ասված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ուղերձում: