Փրկարարները տարհանել են 12 զոհերի մարմինները Ինդոնեզիայում ռուսական Sukhoi SuperJet-100 օդանավի վթարի վայրից:

Մարմինները տեղափոխվել են Արեւմտյան Ճավա նահանգի Պասիր-մանգիս գյուղում գտնվող որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգող կենտրոն, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Դեպքի վայր են մեկնում նաեւ Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարները:

Նշենք, որ ինքնաթիռ վթարվել էր մայիսի 9-ին, ցուցադրական թռիչքի ժամանակ: Օդանավում 45 մարդ է եղել, որոնք բոլորն էլ զոհվել են: