Ռուս նավաստին ստրկացվել է եւ մահացել Պարսից ծոցում` արտասահմանյան նավի վրա: 

Ըստ հետաքննության` նախորդ տարվա  հունիսի սկզբից մինչեւ օգոստոսի վերջը ռուսը խառատ է աշխատել SS ROSS նավի վրա, որը  գրանցված է եղել  Ֆունաֆութի քաղաքի նավահանգստում` որպես Տուվալուից եկած: «Պրիմորսկի շրջանի 63-ամյա բնակիչը նավում մարմնական վնասվածքներ է ստացել, զրկված է եղել բժշկական օգնությունից եւ նավը լքելու հնարավորությունից: Ավելին, նավի վրա իր ծառայողական պարտականություններից հրաժարվելու հնարավորություն նա չի ունեցել», – պատմել են Հեռավորարեւելյան տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունում, հայտնում է «dni.ru»-ն:

Նավաստու մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ «Ստրկական աշխատանքի կիրառում, որն անփութության հետեւանքով  հանգեցրել  է տուժածի մահվան» հոդվածով: Առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է:

Քննիչները պետք է պարզեն Տուվալուից  եկած նավի իսկական տիրոջ ինքնությունը: Նավաստիների արհեստակցական միությունների կազմակերպությունների ներկայացուցիչները չեն բացառում, որ  դա կարող է ռուս գործարար եղած լինել, որը նավը գրանցել է «հարմար դրոշի» ներքո: