Երեւանում, մայիսի 10-ին, ժամը 20.30-ին, Հրազդանի կիրճում իրար են բախվել BMW, «Ռենջ Ռովեր», Toyota, «ՎԱԶ-2106», Lexus եւ երկու Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով BMW-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: