Ռոբերտ Քոչարյանն ավելի ու ավելի է դառնում նախկին նախագահ: Այդ մասին, այսօր` մայիսի 11-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, Քոչարյանը, հեռանալով քաղաքականությունից, վերածվել է հետաքրքիր ֆենոմենի, դառնալով Մոբի Դիկի պես կերպար:
«Նա իրականում հայկական քաղաքականության Մոբի Դիկն է: Բոլորը փնտրում են նրան, մտածում նրա մասին»,- նշել է քաղաքագետը:
Այդուհանդերձ, հավանականությունը, որ նա կառաջադրվի նախագահի պաշտոնում, միայն ակնկալիքների դաշտից է: «Նա ավելի շատ նախկին նախագահ է եւ այդ կարգավիճակը ժամանակի ընթացքում ավելի է ամրագրվում»,- հավելել է Կիրակոսյանը:




























