Նախընտրական շրջանում ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցում առեւտրի ծավալներն էական փոփոխության չեն ենթարկվել: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Նշենք, որ 2008 թ. պաշտոնական վիճակագրությունը խորհրդարանական ընտրություններին նախորդող ամսում արձանագրել էր մանրածախ առեւտրի մոտ 40% աճ: Սակայն, ըստ Վ. Քերոբյանի, վիճակագրությանն առանձնապես վստահել չի կարելի:
Վ. Քերոբյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի ՍԹԱՐ-ը եւս 20 ուպերմարկետ կբացի, որոնք կունենան ոչ մեծ` 200-400 մակերես: Սուպերմարկետները հիմնականում կբացվեն մարզերում, այդ թվում` Սյունիքում: Ներկայում ՍԹԱՐ-ն ունի 30 խանութ:




























