Sukhoi SuperJet-100 ինքնաթիռը տեխնիկական որեւէ խնդիր չի ունեցել մինչեւ Ինդոնեզիայում տեղի ունեցած վթարը: Այդ մասին հայտարարել է Միացյալ ավիաշինական կորպորացիայի (ՄԱԿ) ղեկավար Միխայիլ Պողոսյանը: Նա երեկ երեկոյան ժամանել է Ջակարտա` հետաքննելու օդանավի վթարի հանգամանքները:
Ջակարտայում պատասխանելով լրագրողների հարցերին` ՄԱԿ-ի ղեկավարը նշել է, թե վթարի շուրջ եզրահանգումներ անելը վաղաժամ է եւ հարկավոր է մանրազննին վերլուծել բոլոր գործոնները:
Պողոսյանի խոսքով, Ռուսաստանը Ինդոնեզիայի հետ SSJ-100-ի առաքման պայմանագրեր է կնքել եւ ակնկալում է շարունակել արտոնագիրն այդ երկրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ օդանավը կործանվել էր մայիսի 9-ին ցուցադրական թռիչքի ժամանակ: օդանավում 45 մարդ է եղել, որոնք բոլորն էլ մահացել են: Օդանավը բախվել էր Սալակ լեռան ստորոտին, 1,6 կմ բարձրության վրա:




























