Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 22-ին, հիմնականում օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամու ուժգնությունը կհասնի 16-20 մ/վ-ի։ Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, երեկոյան ժամերին քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ, ինչպես նաև երեկոյան ժամերին քամու ուժգնությունը կհասնի 14-17 մ/վ-ի։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +34+36 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+29,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +31+34,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28, 

Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30,

Տավուշում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +31+34,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +30+35,

Արարատում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37, 

Արմավիրում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +35+37, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+35,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+28։