Վարորդները պետք է ճանապարհը զիջեն հետիոտներին եւ չտրորել նրանց, եթե անգամ նրանք անցնում են չթույլատրված հատվածով: Այս զարմանալի բացահայտումն այսօր` մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Նա նշեց, որ թեեւ Երեւանում մեքենաների համար առավելագույն արագությունը 60 կմ/ժամ է, սակայն որոշ փողոցներում այդ ցուցանիշը բարձրացվել է մինչեւ 70, իսկ որոշ փողոցներում նույնիսկ 80 կմ/ժամի:

«Յուրաքանչյուր վարորդ, տեսնելով հետիոտնի անցման նշանը, պետք է ձեռնարկի բոլոր միջոցները` նրանց անվտանգ անցնելու համար եւ զիջի բոլոր դեպքերում: Եթե հետիոտնն անցնում է չնախատեսված վայրով, դա չի նշանակում, որ նա պետք է հայտնվի անիվների տակ»,-հայտարարեց նա: