Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 73 293-ի, հաղորդում է Al Jazeera-ն։
Եվս 173 906 մարդ վիրավորվել է։
Վերջին 24 ժամում ևս ինը մարդ է զոհվել։
ԱՄՆ-ի միջնորդությամբ 2025 թվականի հոկտեմբերի 11-ին հայտարարված «հրադադարից» ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 1168 մարդ է զոհվել, ևս 3798-ը՝ վիրավորվել։



























