Հայաստանում խստացվել է օրենսդրությունը ճանապարհային երթեւեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ:
Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Հայկ Սարգսյանը, մարտի վերջին արված փոփոխությունների համաձայն, այսուհետ անբարեխիղճ վարորդները չեն կարող ասել, թե տեղեկացված չեն: Եթե վարորդը չի բնակվում տվյալ հասցեում կամ հրաժարվում է ստանալ խախտման ծանութագիրը, դա միեւնույն է, ծանուցված է համարվում:
Ընդ որում, եթե 30 օրվա ընթացքում օրինախախտը տուգանքը չվճարի, այն եռապատկվում է, իսկ 60 օր անց` հնգապատկվում: 120 օր հետո ՃՈ-ն կարող է դիմել վարչական դատարան: վարորդն իր հերթին եւս կարող է բողոքարկել խախտման փաստը դատարանում:




























