ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում շարունակվում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների առերեսումը։

Ծառուկյանի աջակիցները հավաքվել են շենքի հարակից տարածքում։

Ընտրություններից հետո կալանավորված Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեջ։ Իրավապահների փոխանցմամբ՝ խոշոր գործարարը կազմակերպել է իրանցի գործարարների՝ ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակություն։ Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք ԲՀԿ առաջնորդին, ինչը հաստատվում է համապատասխան մուրհակներով։