Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է ամերիկյան դոլարի փոխարժեքի սրընթաց վերելքը: Թեեւ դոլարը վերջին շաբաթում թանկանում է ողջ աշխարհում, սակայն Հայաստանում այն նաեւ հետեւանք է ընտրություններից հետո դրամի դիրքերի թուլացման` շրջանառությունում դրամի քանակության կտրուկ աճի եւ ձեւավորված սպասումների հետեւանքով:

Այսօր` մայիսի 11-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 394.47 դրամ` առաջին անգամ 2012 թ. գերազանցելով 394-ի սահմանը:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2.7 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս նկատվում է դոլարի թանկացում: Փոխանակման կետերը մեկ ամերիկյան դոլարը գնում են ընդհուպ մինչեւ 393.5 դրամով, վաճառքի նվազագույն արժեքը 395 դրամն է: