Իրանի իշխանությունները չեն ձգտում ԱՄՆ-ի հետ վերսկսել հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր հայտարարություններն ուղղված են լոկ նավթի գները նվազեցնելուն։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հասան Ղաշղավին։
«Թրամփի այն պնդումը, թե իբր Իրանը բանակցությունների խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին, որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Նրա պարբերաբար կրկնվող սուտը նույնիսկ կարճ ժամանակով այլևս ի վիճակի չէ հանգստացնել շուկաները», - գրել է նա X-ում։ Ղաշղավին ամերիկացի առաջնորդին խորհուրդ է տվել ավելի արդյունավետ ուղիներ փնտրել՝ «ճահճից դուրս գալու համար»։
Հուլիսի 21-ին Թրամփը հայտարարել էր, որ Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ նոր հանդիպման, սակայն Վաշինգտոնն այս պահին հետաքրքրված չէ բանակցությունների վերսկսմամբ, քանի դեռ Թեհրանը պատրաստ չէ «էական քայլերի»։





























