Ջոն Թրավոլթային սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել արդեն երրորդ մերսողը. Ֆաբիան Գանզին չիլիական հեռուստաալիքի եթերում մանրամասնորեն նկարագրել է ոտնձգության տեսարանը:

Մերսողը պատմել է, որ 2009 թվականին զբոսաշրջության ժամանակ դերասանը մոտեցել էր իրեն, հանել խալաթը, խնդրել մերսել, այնուհետեւ սկսել էր ակնարկել ավելի ինտիմ հարաբերությունների մասին` առաջարկելով մեծ փողեր:

«Նա ասաց, որ իմ վզին ինչ-որ բան կա: Նա սկսեց մոտենալ ինձ, որպեսզի հանի այդ իմ վրայից, եւ այդ ժամանակ նրա վրայից ընկավ նրա սպիտակ խալաթը, եւ նա իմ առաջ հայտնվեց ամբողջովին մերկ: Նա գրկեց ինձ եւ խնդրեց մերսել իրեն, այնուհետեւ նա ավելին ուզեց, որի համար առաջարկեց 12 հազար դոլար, սակայն ես հրաժարվեցի», - պատմել է Գանզին, հաղորդում է «Ինտերնովոստին»:

Հիշեցնենք, որ նախկինում արդեն երկու մերսող հայտարարել էին Ջոն Թրավոլթայի սեռական ոտնձգությունների մասին: Բացի խոսքից` մեղադրող կողմը ոչ մի ապացույց չունի: Այդ առումով աստղի փաստաբանն իրեն բավականին վստահ է զգում: Նաեւ նշվում է, որ Թրավոլթան անձամբ այդ կանանց դեմ պատասխան հայց է ներկայացրել: