ԱՄՆ-ում ընտանիքին իջեցրել են օդանավից, քանի որ նրանց 1,5 տարեկան դստեր անունը հայտնվել է ենթադրյալ ահաբեկիչների «սեւ ցուցակում»: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ին, Ֆլորիդա նահանգի Ֆորթ-Լոդերդեյլ քաղաքում:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, JetBlue ավիաընկերության աշխատակիցը բարձրացել է թռիչքի պատրաստվող օդանավ եւ Ռիհաննա անունով աղջկա ծնողներին ասել, որ նա գտնվում է, այսպես կոչված, «ստոպ-լիստ»-ում:
Ի վերջո ընտանիքին թույլ են տվել թռչել, սակայն թռիչքից իրենք են հրաժարվել, հայտարարելով, որ վրդովված են: Փոքրիկի հոր խոսքով, ուշադրությունն իրենց վրա է սեւեռվել այն պատճառով, որ իրենք Մերձավոր Արեւելքից են, իսկ իր կինը եղել է հիջաբով:
JetBlue-ն իրավիճակը բացատրել է համակարգչային խափանումով եւ ներողություն է խնդրել ընտանիքից:




























