Մայիսի 10-ին Լիտվիայի հանրապետության Սեյմասում օրակարգ է մտցվել «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ» ծայրաստիճան ադրբեջանամետ բանաձեւ: Սեյմասի մի շարք պատգամավորների սկզբունքային դիրքորոշման, Հայաստանի դեսպանության, հայ-լիտվական միջխորհրդարանական բարեկամության խմբի ու լիտվահայ համայնքի համադրված աշխատանքների շնորհիվ բանաձեւի նախագիծը մերժվեց քվեարկության արդյունքում:

Քվերակությունից առաջ կայացած քննարկումների ժամանակ լիտվացի որոշ պատգամավորների կողմից հնչեցվեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման անհրաժեշտության գաղափարը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 13-ին տապալվել էր ադրբեջանամետ բանաձեւի ընդգրկումը Սեյմասի օրակարգում: