Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի Ուլյանովսկի, Վորոնեժի և այլ մարզերին։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը։

Ուլյանովսկի մարզում թիրախավորվել է հեղուկացված գազի բազան։

Բաշկիրիայում հարվածի տակ է հայտնվել «Սուբխանկուլովո» գծային արտադրա-դիսպետչերական կայանը։ Սա մայրուղային նավթամուղի առանցքային օբյեկտ է, որով նավթ է մղվում մեծ հեռավորությունների վրա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը հակազդել և ոչնչացրել են ուկրաինական 223 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայի զինված ուժերից էլ հայտնել են, որ ռուսական զորքերը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են վեց հրթիռ և 168 դրոն։

Հարվածների հետևանքով հարվածի ազդեցություն/խոցումներ են արձանագրվել ինը վայրում, իսկ չորս տեղանքում ընկել են խոցված թիրախներն ու դրանց բեկորները։