Հայ ազգային կոնգրեսը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ, ՀԱԿ-ը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան. Կդիմի արդյոք վաղը կամ մյուս օրը դեռ հայտնի չէ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընդդիմադիր հայ ազգային կոնգրեսը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` պահանջելով չեղյալ հայտարարել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այդ մասին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքին հայտարարել էր Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նշենք, որ ՀԱԿ առաջնորդները նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարում էին, թե իրենք մեծ ներկայություն են ունենալու խորհրդարանում: Սակայն ՀԱԿ-ը դժվարության հաղթահարեց 7 տոկոսանոց արգելքը: