Այս տարվա սեպտեմբերին Միացյալ Նահանգները կարող է կառավարության աշխատանքի դադարեցման բախվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սեպտեմբերին աշխատանքի դադարեցում եք ունենալու», — նշել է նա։

Վերջին անգամ ԱՄՆ-ում դաշնային կառավարության մասնակի շաթդաունը (ֆինանսավորման բացակայության պատճառով գործունեության դադարեցումը) ավարտվել էր մայիսի 1-ին, երբ Թրամփը հաստատել էր Ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման մասին օրինագիծը։ Համաձայնեցված ֆինանսավորման բացակայության պատճառով գերատեսչությունը ստիպված է եղել եղել երկու ամսով մասնակիորեն սառեցնել իր գործունեությունը։