«Քվանտ» վարժարանին թույլատրվել է ուսուցումն իրականացնել անգլերեն լեզվով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 23-ին կայացած նիստում։

Նշվում է, որ որոշումը վարժարանին հնարավորություն կտա անգլերենով շարունակել աշակերտների համակողմանի զարգացմանն ուղղված «Միջազգային բակալավրիատ» (IBDP) ծրագիրը։

Ընդգծվում է, որ ուսումնական գործընթացը հիմնված է հետազոտությունների վրա, ինչը խթանում է աշակերտների ինքնուրույն ուսումնառությունն ու ստացած գիտելիքների գործնական կիրառումը։