Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ին են տրամադրել 26 օտարերկրացիների ցուցակը, որոնք ներգրավված են եղել Սիրիայում ահաբեկչական գործունեության մեջ:
Նրանցից 12-ը ոչնչացվել են, մնացածը շարունակում են ահաբեկչությունների նախապատրաստումը` նպատակ ունենալով տապալել գործող իշխանություններին:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին այդ ցուցակն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, հաղորդում է NEWSru Iarsel-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:
Դամասկոսը պնդում է, որ Սիրիայի տարածքում ընդդեմ Ասադի ռեժիմի գործում են գրոհայիններ, կապված սուննիների ահաբեկչական «Ալ-Կաիդա» ցանցի հետ:
Նշվում է, որ սպանված ահաբեկիչների շարքում եղել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Բելգիայի քաղաքացիներ:
Սիրիայի իշխանությունները «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող գրոհայինների վրա են դրել մայիսի 10-ին, Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը: Երկու ականապատված մեքենաների պայթյունների արդյունքում զոհվել էր 55 մարդ, ավելի քան 370-ը վիրավորվել է:




























