Այս պահին մեկնաբանություն չունեմ։ Հուլիսի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին հարցին։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Մակունցը որոշել էր չվերցնել պատգամավորական մանդատը և ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։

Նշենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր է հուլիսի 20-ից, երբ Արայիկ Հարությունյանն ազատվեց այդ պաշտոնից։