Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը մայիսի 11-ի գիշերը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վայրէջք է կատարել ոչ թե Սոչիում, ինչպես մտադիր էր, այլ` Կրասնոդարում:
Կրեմլի մամուլի ծառայությունում հաղորդել են, որ ինքնաթիռը մի քանի անգամ մոտեցել է Սոչիին, բայց խիտ մառախուղ է եղել, եւ նախագահին չնախատեսված կերպով իջեցրել են Կրասնոդարում: Այնտեղ գիշերել են նահանգապետարանի հիվանդանոցում եւ շրջել են քաղաքի կենտրոնով:
Պուտինը շփվել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւի հետ, որի համար պետության ղեկավարի այցն անակնկալ էր, ամեն ինչի պատրաստությունը տեսել են տառացիորեն մեկ ժամում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Դրանից հետո Սոչի հասնելով` Ռուսաստանի ղեկավարը օլիմպիադայի նախապատրաստման հարցերով խորհրդակցություն է անցկացրել, եւ, որպեսզի «ոչ ոքի չվախեցնի», պ-ն Պուտինը խոստացել է հետո ասել` «ինչին հավասար կլինի օբյեկտների ժամկետների խախտումը»:
Սոչիում նաեւ կայացել է նրա հանդիպումը Աբխազիայի նախագահ Անկվաբի հետ, նախատեսված է այց Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովի հետ:




























