Նորվեգիայի ժառանգորդ արքայազնը մտադիր է մոտ ապագայում այցելել Վրաստան: Այս մասին արքայազն Հոքոնը հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ հանդիպման ժամանակ, ով այցով գտնվում է Նորվեգիայում:
Ճանաչողական հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տնտեսության եւ մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Արքայազնը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Վրաստանի հետ, հաղորդում է «Կավկազ- News»-ը:




























