Իրանցի գիտնականներն արհեստական մարդկային մաշկ են ստեղծել: Այս մասին, ինչպես հաղորդում է IRNA-ն, հայտարարել է Իրանի մաշկաբանների կազմակերպության ղեկավար Փարվիզ Թուսին:
Նա նշել է, որ երկրում լայնամասշտաբ հետազոտություններ են անցկացվում այրված մարդկանց օգնություն տրամադրելու համար:
Ստեղծված արհեստական մաշկն արդեն փորձարկվել է մի քանի հիվանդների վրա: Փարվիզ Թուսին հույս է հայտնել, որ այդ հետազոտությունները դրական արդյունք կտան:




























