Թուրքիայի Էլազըղ քաղաքի ոստիկանությունը մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում իրականացրած գործողության ժամանակ ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի 22-ամյա Դ.Հ.-ին։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ ձերբակալությունից հետո ադրբեջանցի մարմնավաճառը ենթարկվել է բուժզննության, որի ժամանակ հայտնի է դարձել, որ նրա մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել։

Էլազըղի ոստիկանությունը պատրաստվում է արտաքսել ադրբեջանցի մարմնավաճառին եւ նրա հետ սեռական կապի մեջ մտած բոլոր անձանց հորդորել անհապաղ դիմել բուժհիմնարկներ։