Լիտվայի ղեկավար Դալյա Գրիբաուսկայտեն առաջինը օտարերկրյա հյուրերից առանց խնդիրների հանդիպել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին` Խարկովի հիվանդանոցում:
Գրիբաուսկայտեի այցի ժամանակ հիվանդանոցի տարածք չեն թողել այցելուներին, իսկ լրագրողներին ոստիկանությունը մղել է դարպասներից դուրս:
Այցից հետո Գրիբաուսկայտեն դուրս է եկել հիվանդանոցից եւ իր տպավորությունները կիսել դրսում գտնվողների հետ: Նա նշել է, թե Տիմոշենկոն լավ տեսք ունի, լիովին վստահում է բժիշկներին, որոնք բուժում են նրան, թեեւ բուժմանը խանգարում է, որ նա անազատ է:
Դալյա Գրիբաուսկայտեն նշել է, թե Ուկրաինայի նկատմամբ Եվրոպայի վստահությունը մարում է:




























