Իր ընկերուհու աչքերը մերկ ձեռքերով հանած անգլիացուն դատարանն անորոշ ժամանակով ազատազրկել է:
Շեյն Ջենքինսը վիճել է իր ընկերուհու` Թինա Նեշի հետ, որի ժամանակ տղամարդը հանել է ընկերուհու երկու աչքը, կոտրել ծնոտը եւ քիթը:
Բժիշկները չեն կարողացել ոչնչով օգնել Նեշին, նա ամբողջությամբ կուրացել է, հաղորդում է BBC-ն:
Դատարանի վճռով, Ջենքինսը պետք է տեղափոխվի հոգեբուժանար:




























