Սիրիայի հատուկ ծառայություններն, այսօր` մայիսի 11-ին, կանխել են լայնամասշտաբ ահաբեկչությունը Հալեպում: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով սիրիական պետական հեռուստաալիքը:
Նշվում է, որ նախատեսվում էր մայիսի 10-ին Դամասկոսում կազմակերպված ահաբեկչության նման ահաբեկչություն իրականացնել Հալեպում: Հաղորդման համաձայն, Սիրիայի ուժային կառույցները ոչնչացրել են ենթադրյալ մահապարտ-ահաբեկչին, ում ավտոմեքենայում 1,2 տոննա պայթուցիկ են հայտնաբերել:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին, երկու հզոր պայթյուն է որոտացել Դամասկոսում: Վերջին տվյալներով, ահաբեկչությունների հետեւնաքով զոհվել է 55, վիրավորվել` ավելի քան 370 մարդ:
Մահացածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են:




























