Հայտնի ամերիկացի երգչուհի Ռիհաննան Նյու Յորքում պարահանդեսի մասնակցելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», պատճառը նրա ցոփ ու շվայտ ապրելակերպն է եւ շատ հաճախակի երեկույթների մասնակցելը: Ռիհաննային առավել մոտ կանգնած աղբյուրները այդ ամենին ավելացնում են նաեւ «լարված աշխատանքային գրաֆիկը»:

Մինչա դյ իր Twitter-ում երգչուհին գրել էր, որ վերջին օրերին բողոքում է իր վատ ինքնազգացողությունից, իսկ արդեն հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա տեղադրել էր իր հիվանդանոցային լուսանկարը: