Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կասեցրել են Իրանի մի քանի օդային հարձակումներ։

Այս մասին նշվել է զինվորականների՝ սոցցանցերում հրապարակած հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ քաղաքացիներին կոչ է արվել զգույշ լինել, չմոտենալ հարձակման հետևանքով հայտնված օտարերկրյա կամ կասկածելի օբյեկտների բեկորներին և դրանց մասին անմիջապես տեղեկացնել համապատասխան ծառայություններին։

Բահրեյնի բանակում նաև հայտարարել են, որ «Իրանի կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միտումնավոր օգտագործումը քաղաքացիական անձանց և մասնավոր սեփականությանը հարվածներ հասցնելու համար միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է»։