Սկանդալային վարքով հայտնի հեռուստահաղոդավար, իսկ վերջերս նաեւ քաղաքացիական ակտիվիստ Քսենյա Սոբչակին կազատեն ոչ պակաս սկանդալային համարում ունեցող ռեալիթի շոուից` «Դոմ-2»-ից:

Ինչպես հաղորդում է Dni-ru-ն, Սոբչակը իր վերջին օրերն է անցկացնում հեռուստատեսությունում:

«Այն մասին, որ Քսենյային ազատելու են, մինչեւ վերջին պահը թաքցրել են նրանից: Նույնիսկ հաղորդումը նկարահանել են Սոբչակի մասնակցությամբ, իսկ երբ հեռացել է, հաղորդումը շարունակել են նկարել արդեն այլ հաղորդավարների մասնակցությամբ»,- հաղորդում է «Էքսպրես գազետա» թերթի աղբյուրը հենց «Դոմ-2»-ից:

Նշվում է, որ Սոբչակին կփոխարինի «Վիագրա» հայտնի խմբի նախկին մեներգչուհիներից Վերա Բրեժնեւան:

Միաժամանակ, Vesti.ru-ն նշում է, որ ТНТ հեռուստաալիքը հերքում է Սոբչակին ազատելու մասին լուրերը: