Ամերիկյան Jungle Island գազանանոցում ոչ սովորական փորձարկում է կատարվում, որն ուղղված է մարդանման կապիկների շփման հնարավորությունների ուսումնասիրմանը:

Ինչպես հաղորդում է «Ռիդուսը», գազանանոցի աշխատակիցներին օգնության է եկել Apple ընկերությունն իր iPad պլանշետներով:

Փորձարկման ժամանակ 6 օրագուտանգների հավելվածով iPad է առաջարկվել, որը նախատեսված է աուտիզմով տառապող երեխաների համար: Այն միացնում է առարկաների պատկերը եւ բարձրաձայնում դրանց անվանումը: Վարժեցնելուց հետո օրագուտանգներն սկսել են պլանշետների օգնությամբ ճիշտ պատասխանել հասարակ հարցերի, անվանել առարկաները, հայտնել իրենց պահանջմունքների եւ ցանկությունների մասին: Բացի այդ, նրանց սովորել են ճիշտ կոչել իրենց մարմնի մասերը, օժանդակելով իրենց բուժօգնություն տրամադրող բժիշկներին:

Ծրագրի համակարգող Լինդա Ջեյկոբսը նշել է, որ թեեւ կապիկների մոտ զարգացած չէ խոսելու ապարատը, սակայն նրանք մտածելու ունակությամբ գտնվում են փոքրիկ երեխայի մակարդակին: