Եթե օնլայն շփման ժամանակ մարդը պարծենում է, դրանով նա բարելավում է իր ինքնազգացողությունը:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Հարվարդի համալսարանի նյարդաբանները գիտափորձի ժամանակ եկել են այն եզրակացության, որ իրենց մասին հաճախ խոսող մարդիկ նույնքան դրական էներգիա են ստանում, ինչպես համեղ ուտեստ ճաշակելու կամ սեքսի դեպքում:
Գիտնականները հատուկ առանձնացնում են այն հանգամանքը, որ գիտափորձի մասնակիցները նման հնարավորությունից չեն ցանկացել հրաժարվել անգամ գումարի դիմաց: Սա ակնհայտորեն վկայում է այն մասին, թե ինչու են մարդիկ ինտերնետում անձնական զրույցների ժամանակ կիսվում բավական ինտիմ մանրամասներով:
Ավելի վաղ անցկացված ուսումնասիրության արդյունքներով` խոսքի 30-40%-ը կազմում է անձնական փորձի կամ փոխհարաբերությունների մասին տեղեկությունը: Ուստի զրամանալի չէ, որ սոցիալական ցանցերում հինգ հաղորդագրություններից չորսը վերաբերում են անձի անմիջական փորձին:
Դա բացատրվում է նրանով, որ երբ մարդը խոսում է իր մասին, դա նրան սեփական անձի կարեւորության զգացողություն է հաղորդում:




























