Թերթը գրում է, որ իր Հանրապետական աղբյուրների պնդմամբ` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջեւ կոալիցիա, այնուամենայնիվ, ձեւավորվելու է, եւ դրա մասին կհայտարարվի առաջիկա օրերին:

«Ըստ մեր աղբյուրների, նոր կոալիցիայի կազմում ընդգրկվելու համար ԲՀԿ-ն պահանջում է եւս երկու նախարարական պորտֆել, ինչին ՀՀԿ-ն այնքան էլ դեմ չէ: Գործող կոալիցիայում ԲՀԿ-ն ունի չորս նախարարական եւ երկու մարզպետական պորտֆել», - գրում է «Հայկական ժամանակը»: