Թերթը գրում է, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն` ՀԱԿ-ում դեռ ընթացքի մեջ է ընտրատեղամասերից ստացված տարատեսակ տեղեկությունների հավաքագրումն ու ամփոփումը:

«Դրանք ներառում են թե տեղամասերում կազմված արձանագրությունները, թե լուսանկարներ եւ տեսանյութեր, թե այլ փաստաթղթեր: Կան տեղամասեր, օրինակ (հիմնականում հեռավոր շրջաններում), որտեղ ընտրություններին մասնակցած անձանց թիվը գերազնցում է ընտրացուցակներում ընդգրկված անձանց թիվը: Ավելին, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, որ Կոնգրեսն ունի լուսանկարներ, որտեղ պարզ երեւում է, որ անձնագրերի վրա մի քանի (3-4) դրոշմակնիքներ կան: Այսինքն, դա նշանակում է որ այդ անձինք մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկել են մի քանի անգամ`նույն կամ տարբեր տեղամասերում», - գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: