Թերթը գրում է, որ իր հավաստի աղբյուրների պնդմամբ, Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 25 ընտրատարածքից խորհրդարանական  ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ԲՀԿ թեկնածու Դավիթ Քոչարյանի կողմնակիցները բազմաթիվ ընտրախախտումներ են թույլ տվել, որոնք հայտնաբերել են ՀԱԿ թեկնածու  Սասուն Միքայելյանի կողմնակիցները:

«Սակայն Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը Սասուն Միքայելյանի շտաբի ներկայացուցիչներին «խորհուրդ» է տվել բացահայտված ընտրախախտումներին ընթացք չտալ` հետեւյալ պարզաբանմամբ, թե դրա արդյունքում կարող է խախտվել Միասնական շտաբի գործունեությունը, որում, ինչպես հայտնի է,  բացի ՀԱԿ-ից ներկայացված են նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Մեր աղբյուրների  փոխանցմամբ, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի պահվածքը լուրջ դժգոհություն է առաջացրել Սասուն Միքայելյանի շտաբի անդամների շրջանում»,- գրում  է «Ժամանակը»: