Մոսկվայի քննիչներն ու ոստիկանները կազմում են ընդդիմության կազմակերպած ակցիայի ակտիվ մասնակիցների ցուցակները:

Ինչպես գրում է  «Իզվեստիա» թերթը, ճշտվել են մայիսի 6-ի «Միլիոննեի երթի» միջոցառման հիմնական մասնակիցների, համակարգողների եւ հովանավորների անունները, նրանց ձերբակալվելու հրաման է տրվել:

Հրատարակչության տվյալներով` ընդդիմադիրներին որոնել են ականատեսների եւ ոստիկանների ցուցմունքների, ինչպես նաեւ տեսագրությունների վերլուծությունների, սոցցանցերում:

Ընդդիմությունում կարծում են, որ ոստիկանության վրա հարձակումը իշխանությունների կազմակերպածն էր:

«Ամբոխում սեւ դիմակներով սադրիչներ էին շրջում, որոնք քարեր էին շպրտում ոստիկանների վրա, եւ ոստիկանությունը նրանց չէր ձերբակալում», - ասլ է Իլյա Յաշինը, հաղորդում է  «Ազատություն» ռադիոկայանը:

Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության նախօրեին Մոսկվայի անկարգությունների ընթացքում տասնյակ մարդիկ տուժել են, զանգվածային ակնարգությունների կոչ անելու փաստով հարուցվել է քրեական գործ: