Պարզվել է, որ տարիքով իտալացի մարմնավաճառը միլիոնատեր է եւ տարիներ շարունակ հարկեր չի մուծել: 68-ամյա կինը շուրջ 2,5 մլն եվրո գումար ունի:
Այս մասին հայտնի է դարձել Ռիչոնե քաղաքում կատարված ստուգումների արդյունքում, որն անցկացրել է Ռիմինիի ֆինանսական գվարդիան:
Ստուգումը կատարվել է Bankitalia-ի ֆինանսական տեղեկատվության վարչության (Uif) տեղեկատվությունից հետո, ըստ որի մարմնավաճատի հաշվից խոշոր գործարքներ են կատարվել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այդ գումարներն ստացվել են սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցելու դիմաց, որը կինը դեռ շարունակում է մատուցել` տեղի թերթերում գովազդային հայտարարությունների միջոցով: Ավելին, 2010 թվականից նա ամսական 450 եվրոյի սոցիալական նպաստ է ստանում, քանի որ համարվում է եկամուտներ չունեցող:
Հիմա իտալուհին ստիպված է լինելու վճարել ոչ միայն ժամանակն չվճարած հարկերը, այլեւ վերադարձնել վերջին երկու տարիներին ստացած սոցիալական նպաստը:



























